ՏՏ Ոլորտի ապագայի մասին

ՏՏ Ոլորտի ապագայի մասին

Վերջին տարիներին թվային ցանցերը և տեխնոլոգիաները առաջ են բերում նոր իրականություն՝ աջակցելու առաջիկա թվային բիզնեսին և նրա հիմքում ընկած տեխնոլոգիական հարթակներին, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառմանը: Տեխնոլոգիան արմատավորված է ամեն ինչում և ամեն տեղ. թվային տեխնոլոգիաները, ինչպիսիք են՝ բջջային, սոցիալական մեդիաները, սմարթֆոնները, մեծ տվյալները, ամպային տեխնոլոգիաները և այլն, արդեն էապես տարբեր են նախորդ սերունդների ՏՏ տեխնոլոգիաների վրա հիմնված հասկացություններից: Դրանք կենտրոնանում են մեծ մասամբ մարդկանց և Իրերի ինտերնետի (IoT) հասկացությունների վրա՝ գործածելով ՏՏ ոլորտի նորագույն նվաճումները:

բարդությանը:

Օրինակ՝ թվային բիզնեսի էվոլյուցիայի արդյունքում օգտագործվում են նոր մոդելներ՝ աշխատակիցներին, գործընկերներին և հաճախորդներին ֆիզիկական և թվային աշխարհին ավելի սերտորեն կապելու համար:

Նոր տեխնոլոգիաները բիզնեսում ուղղակիորեն անդրադառնում են հաճախորդակենտրոն ծառայություններին, և այդ ազդեցությունը ստեղծում է թվային տարբերության աղբյուր, որը կարևոր է եկամտի և ծառայությունների արժեքը նոր մեթոդներով որոշելու առումով:

Առաջիկա մի քանի հոդվածներում կներկայացնենք որոշ հասկացություններ ապագայի ՏՏ ոլորտի վերաբերյալ, որոնք օգնում են ապրանքների, ծառայությունների մատուցումը և առհասարակ մարդկանց կյանքն առավել դյուրին դարձնել:

Արհեստական ինտելեկտը (AI) և մեքենայական առաջադեմ ուսուցումը

Կիրառական արհեստական ինտելեկտը (AI) և մեքենայական ուսուցումը կազմված են բազմաթիվ տեխնոլոգիաներից և տեխնիկաներից (ինչպիսիք են խորը ուսումը (deep learning), նեյրոնային ցանցերը և բնական լեզվով մշակումը՝ NLP-ն):

Այս տեխնոլոգիաները, որոնք տարբերվում են ավանդական ալգորիթմներից և ծրագրերից, մեքենաներին ավելի խելացի են դարձնում։ Կանխատեսվում է, որ կիրառական արհեստական ինտելեկտը կարող է առավել արդյունավետ դարձնել առաջադեմ մեքենաների ուսուցումը ռոբոտների, ինքնավար տրանսպորտային միջոցների, սպառողական էլեկտրոնիկայի, վիրտուալ անձնական օգնականների և խելացի խորհրդատուների համար: